Փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա Վարդան Մնացականյանի դիահերձման նախնական տվյալներով հայտնաբերվել են գլխի, աչքի շրջանում փակ, բութ վնասվածքներ եւ կողոսկրերի կոտրվածքներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Մնացականյանի քույրը` Մերի Մնացականյանը` նշելով, որ այդ վնասվածքների առկայությունը իրենք կարող են ապացուցել նկարներով:
Նշենք, որ Վարդան Մնացականյանի ընտանիքը չի հավատում ինքնասպանության վարկածին եւ պնդում է, որ նրան սպանել են:
«Մահվան վկայականի մեջ էլ է այդ բոլոր վնասվածքները գրված, մենք բոլոր նկարները տեսել ենք, ունենք, ուղղակի չենք կարող հիմա հրապարակել: Վարդանը ինքնասպան չի եղել, նրան սպանել են: Այսքան ժամանակ մոստերի վրա տեսնում ենք, որ ոստիկանները ամեն րոպե հսկում են, էդ ո՞նց գնաց, իրեն գցեց, որ միանգամից գետը ընկավ ու ոչ մեկ չտեսավ: Ինքը երեւի վաղուց է մահացած եղել ու բերել, գցել են ջուրը, հետքերը վերացնելու համար»,- ասաց Մերի Մնացականյանը` նշելով, որ 25 օր շարունակ իրենք եւ ոստիկանները խմբերով բոլոր կամուրջների տակ փնտրել են Վարդանին եւ ոչ մի բան չեն գտել:
Մերի Մնացականյանը պատմեց, որ վերջին անգամ հունվարի 30-ի երեկոյան է եղբայրը իրեն զանգել եւ հայտնել, որ իրեն այլեւս չեն տեսնի. «Ինքը զանգեց, ընդամենը ասեց բարձրախոսը միացրու, բան եմ ասում, միացրեցի` ինքը ասեց` էլ երբեք ձայնս չեք լսելու, ու էլ ես չհասցրեցի իրեն ոչ մի բան ասել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: