Դոնի Ռոստովում Ստաչեկի պողոտայում մի տղամարդ՝ սպառնալով դաշույնով, պատանդ է վերցրել փողոցում: Ինչպես հայտնի է դարձել life.ru-ին, միջադեպից ոչ շատ առաջ չարագործը գնում էր ճանապարհի երկայնքով՝ նետվում էր ընթացող մեքենաների վրա, դրանց խփում բռունցքներով: Ապա կուրտկայի օձիքից քաշելով պատանդ է վերցրել անցորդներից մեկին ու պահել՝ սպառնալով դանակով:
Երբ մոտակա ավտոսերվիսից տղամարդիկ՝ մեծ դարձակներով ու արմատուրայով զինվելով, որոշել են հետ վերցնել պատանդին, վրա է հասել ոստիկանության անձնակազմը: Սակայն իրավակարգի պահապաններից տղամարդը չի վախեցել և բաց չի թողել իր զոհին:
Ըստ ականատեսների, ոստիկանները հարկադրված են եղել դեպի օդ մի քանի նախազգուշական կրակոցներ արձակել, որից հետո նրանց հաջողվել է պոկել պատանդին սրիկայի ձեռքերից: Այժմ նրա հետ բանակցություններ են ընթանում: