
Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական անեկդոտն է հրապարակել.
«ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քարտուղարուհուն.
– Մի հատ հայտարարություն գրի՝ «Ուրբաթ օրը` կկայանա խմբակցության նիստ: Բոլորի ներկայությունը պարտադիր է»:
Քարտուղարուհին.
– Ընկեր…ըըըը…. պարոն Բաղդասարյան, իսկ ուրբաթը ո՞նց ա գրվում՝ ուրՓաՏ, թե՞ ուրՊաԴ…
Վահրամը՝ ծոծրակը քորելով.
– Դե լավ, գրի՝ «Կիրակի օրը տեղի կունենա…»»: