Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Advertisement 1000 x 90

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Երկու երկրի նախագահները քննարկել են վերջին զարգացումները Սիրիայում, մասնավորապես Արևելյան Գութայում: Էրդողանը Պուտինին տեղեկություններ է հաղորդել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների վերաբերյալ: Նրանք ընդգծել են սիրիական կարգավորման հարցում համատեղ աշխատելու կարևորությունը:



Նման նյութեր