Ձեռնարկիչները Մարտի 8-ի առթիվ 50 միլիոն ծաղիկ են բերել Մոսկվա, մարտի 7-ին հայտնել է քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինն իր թվիթերում: «Չնայած սառնամանիքներին, գարունն արդեն քաղաքում է»,- նշել է Սոբյանինը:
Ավելի վաղ Մոսկվայի առևտրի և ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը հայտնել էր, որ մարտի 8-ի նախաշեմին մայրաքաղաքում կաշխատի ծաղիկների վաճառքի ավելի քան 1,7 հազար կետ:
«Մենք ակնկալում ենք, որ տոնի նախաշեմին ծաղիկների վաճառքները կաճեն 40 – 50 տոկոսով»,- մարտի 1-ին ասել էր Նեմերյուկը քաղաքապետարանի պորտալին: