
Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» «Սան Սիրո» ստադիոնում հյուրընկալվեց «Միլանին» և հաղթեց 2:0 հաշվով:
Խաղից հետո «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կիսվել է իր տպավորություններով.
«Շատ կարևոր հաղթանակ էր սարսափելի շաբաթից հետո: Մենք հաղթեցինք, բայց դեռևս չենք ապահովել հաջորդ փուլի ուղեգիրը:
Գործը պետք է ավարտենք տանը:
Գոհ եմ թիմի մարտական ոգուց: Երբ դու մի քանի օր առաջ խաղացել ես Գավաթի եզրափակչում, այնուհետև վերականգնվելը շատ դժվար է լինում: Դա նման է բռնցքամարտի մրցավեճի, երբ դու շատ քիչ ժամանակ ես ունենում վերականգնվելու համար: Հենց դա էլ մեզ հետ պատահեց:
Գալիս է մի պահ, երբ պետք է հարցերին պետք է պատասխանես հպարտությամբ և լավագույն որակներդ ցույց տալու ցանկությամբ»,- Վենգերի խոսքն է մեջբերում «BT Sport»-ը: