Խաբարովսկի մոտակայքում հայտնաբերվել մարդկային վերջույթներով լի պարկ։ Այդ մասին հաղորդել է «Интерфакс» գործակալությունը՝ նշելով, որ պարկում եղել է 26 զույգ վերջույթ։
«Վերջույթները հայտնաբերվել են ափամերձ տարածքը հետազոտելիս։ Օպերատիվ միջոցառումների առիթ է հանդիսացել մասնավոր անձից ստացած հաղորդումն առ այն, որ ափին հայտնաբերվել է մարդու ձեռք»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Մատնահետքերով նշանակվել է մատնադրոշմային փորձաքննություն։
ՌԴ ՔԿ լրատվական ծառայությունից հայտնել են, որ հայտնաբերվածը չունի հանցավոր բնույթ։ Թեև միաժամանակ նշել են, որ «դաստակները կտրվել են օրենքով չնախատեսված կարգով»։
Կատարվում է ստուգում։ «Տեղի ունեցածի կապակցությամբ կատարվում է ստուգում։ Խաբարովսկի դատաբժշկական փորձաքննությունների պաշտոնատար այն անձանց գործողություններին, ովքեր պատասխանատու են նշված կենսաբանական օբյեկտների օտարման համար, կտրվի իրավական գնահատական», – ասել են ՌԴ քննչական կոմիտեից։