Արտակարգ դեպք Գյումրիում. դատախազին պատկանող «Գարուն» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Գյումրիում. դատախազին պատկանող «Գարուն» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետ փողոցի բնակիչ՝ 68-ամյա Լևոն Սարգսյանի կողմից, որ նույն օրը, ժամը 18։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մարմաշեն խճուղի 1 հասցեի «Գարուն» ռեստորանային համալիրի դիմաց իրեն անծանոթ անձը վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է իր ձախ ուսին, ինչի պատճառով ինքը մարմնական վնասվածք է ստացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  պարզել են կասկածյալի ինքնությունը. նա Գյումրի քաղաքի Պ. Սևակ փողոցի բնակիչ՝ 27-ամյա Ռուդիկ Սարգսյանն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է Ոստիկանություն, որտեղից էլ ստորագրությամբ բաց է թողնվել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 



Նման նյութեր