Արթիկ քաղաքի բնակչուհի Կարինե Մկրտչյանը՝ 2-ամյա Գոռ Տոնոյանի մայրը, անհանգստացած է երեխայի առողջության համար:
Ընտանիքը վարձով է ապրում, ամուսինը հիմնական աշխատանք չունի, իսկ ստացված գումարներն էլ չեն հերիքում անգամ կոմունալ վճարումներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան չի ստացել ոչ մի պատվատում: Նա առողջական խնդիրներ ունի, ծնվել է թերաճ, այդ իսկ պատճառով Արթիկի հիվանդանոցում հրաժարվել են պատվաստում կատարել և ուղարկել են Երևան:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում կինը պատմեց, որ Երևանում էլ պատվաստելու համար գումար են պահանջել, որի հնարավարությունը իրենք, բնականաբար, չունեն: Անապահով ըտանիքի անդամները խնդրում են բարերար մարդկանց, որ իրենց օգնության ձեռք մեկնեն, և Գոռը ոտքի կանգնի:
Ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077 58 97 09: