Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ծեծի են ենթարկվել Ողջաբերդի գյուղապետը, կինն ու տղան, իսկ հետո վնասել են նրանց ավտոմեքենան
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ծեծի են ենթարկվել Ողջաբերդի գյուղապետը, կինն ու տղան, իսկ հետո վնասել են նրանց ավտոմեքենան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և խուլիգանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցում վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարապետ Կիզիրյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ Ողջաբերդ գյուղի 4-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Սահակ Պապիկյանը և նույն գյուղի 1-ին փողոցի բնակիչ՝ 30-ամյա Աշոտ Մուշեղյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, հայհոյանքներ հնչեցնելով, ծեծի են ենթարկել Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցի 1-ին տան բնակիչ՝ 63-ամյա Նորայր Մելքոնյանին, նույն հասցեի բնակիչ՝ 36-ամյա Գրիգոր Մելքոնյանին և նույն գյուղի 7-րդ փողոցի բնակիչ՝ 45-ամյա Արևշատ Մելքոնյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով ստացված օպերատիվ միջոցառումներ, այսօր՝ մարտի 9-ին, գիշերը, ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանության Գառնիի բաժանմունք են հրավիրել Ն. Մելքոնյանին, ով, ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, Ողջաբերդ համայնքի ղեկավարն է, և նա հայտնել է, որ վիճաբանության ժամանակ Ս. Պապիկյանը, Ա. Մուշեղյանը և Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցի բնակիչ՝ 58-ամյա Սամվել Մուշեղյանը ծեծի են ենթարկել իրեն, կնոջը՝ 56-ամյա Լիաննա Մելքոնյանին, և որդուն՝ 29-ամյա Նելսոն Մելքոնյանին, իսկ հետո կոտրել են իր մյուս տղային՝ Գ. Մելքոնյանին պատկանող ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայի ապակիներն ու կողային հայելիները։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գյուղապետի մատնանշած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և ապրանքագիտական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com



Նման նյութեր