Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է համացանցում տարածված լուսանկարները, որոնցում երկրի ղեկավարը նստած է արջի վրա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է վերաբերվում այն լուսանկարներին, որոնցում նա առանց շապիկի է։
«Վայելում եմ հանգիստս։ Շատ լուսանկարներ ունեմ աշխատանքային մթնոլորտում, բայց դրանք ոչ ոքի չեն հետաքրքրում»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ տեսել է նաև դրանց մոնտաժված տարբերակները, որոնցում ավելացել է արջը։
«Տեսել եմ լուսանկարներ, որոնցում ես «հեծնում եմ» արջին, բայց ես նման բան չեմ երբեք արել։ Իսկ նման լուսանկարներ կան», — ասել է Պուտինը։
Ավելի վաղ Վլադիմիր Սոլովյովի «Միրոպորյադոկ 2018» ֆիլմում, որը հիմնված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցի վրա, ներկայացվել է, թե ինչպես է երկրի ղեկավարը հանգիստն անցկացնում։ Վավերագրական կադրերում երևում է գետի վրայով անցնող փայտե կամրջին կանգնած Պուտինը, իսկ նրանից քիչ հեռու` ջրում զբոսնող արջը։