Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄարԴի ուՏը» Շիրակի պետական համալսարանում
Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը, ով իրեն ներկայացնում է որպես «կնամեծար» անձ, կրկին աչքի ընկավ իր պահվածքով, այսինքն` «պահվածքի» բացակայությամբ նույն կանանց նկատմամբ… Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝մարտի 8-ին, երբ հանրապետության բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների, բուհերի, դպրոցների ղեկավարներն իրենց հնարավորությունների սահմաններում փորձում են ուշադրության կենտրոնում պահել իրենց մոտ աշխատող կանանց և աղջիկներին, ՇՊՀ ռեկտորը բացարձակ անտեսեց վերջիններիս…
2018 թ-ի մարտի 8-ը միշտ կհիշվի և առաջինն է մեր բուհում աշխատող կանանց համար,ովքեր արժանացան միայն ռեկտորի «շքեղ» շնորհավորական ուղերձին: Չարժանացան նույնիսկ մեկ ծաղկի, էլ ուր մնաց հանկարծ արժանանային ամեն տարի այս տոնի կապակցությամբ նրանց տրվող դրամական ուշադրությանը, որը վերջին տարիներին կազմում էր 20 հազար դրամ… Կրթական գործի Կոլումբոս ռեկտորը,ով հայտնի է նաև որպես «թանկարժեք» ֆուրշետների սիրահար, նույնիսկ չկազմակերպեց ժամանցի այդ տեսակը…
Դե, արհկոմին, իհարկե, մարտի 8-ն անհետաքրքիր էր… Հետաքրքիր է, ինչո՞վ էր պայմանավորված մարտի 8-ի այս տեսակ «ասկետիկ» նշելը, այսինքն` չնշելը… Չնայած, այս ամենը չի վերաբերում բոլոր կանանց… Պարոն Մինասյանի թեթև ձեռամբ որոշ յուրային կանանց համար ամեն ամսվա աշխատավարձ ստանալու օրը մարտի 8 է, քանի որ, հաշվի առնելով նրանց կարողությունները, երազում չէին տեսնի,որ կարող են ամսական ստանալ 300-350 հազար դրամ աշխատավարձ…
Իսկ չնշելու պատճառը շատ պարզ է…
Այո՛, բյուջեի ոչ ռացիոնալ ծախսերի և անիմաստ ու սարսափելի ծախսատար շինարարությունների պատճառով համալսարանի բյուջեն դատարկ է, և Սահակ Մինասյանն ի վիճակի չէ պարգևավճարներ տալ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ բուհի աշխատակցուհիներին…
Ի դեպ, «շնորհավորանքի» չեն արժանացել նաև բուհին կից գործող քոլեջի և ավագ դպրոցի աշխատակցուհիները ևս…»: