Փաստաբան Նորիկ Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, օրեր առաջ երկրի նախագահի կողմից ներում է շնորհվել ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանին, ով 1997թ. դեկտեմբերի 25-ին գերագույն դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի` սպանությանը մասնակից լինելու համար, այնուհետեւ նրա մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ, և նա 23 տարի գտնվում է անազատության մեջ:
Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա իմ կարծիքով, տեղի է ունեցել նախադեպային շատ կարևոր իրադարձություն, քանի որ անկախությունից ի վեր առաջին դեպքն է, երբ ներում է շնորհվում ցմահ դատապարտված անձին:
Իսկ սա նշանակում է, որ չի բացառվում, որ տեսանելի ապագայում ներման միջոցով ազատության մեջ հայտնվեն նաև այլ ցմահ դատապարտյալներ, ինչն իմ կարծիքով, էական ու անշրջելի փոփոխության հիմք կդառնա երկրում իրականացվող քերակատարողական քաղաքականության ողջ գործընթացի համար…»: