
Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» 3:0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»:
Խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հանդիպումից հետո «Whoscored.com» վիճակագրական կայքը ներկայացրել է ֆուտբոլիստների գնահատականները:
Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ` ստանալով 8,8 գնահատականը:
8,8 գնահատականը ստացել է նաև Պետր Չեխը, սակայն վերջինս զիջել է Մխիթարյանին վիճակագրական տվյալներով: