Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Ուոթֆորդին» հաղթելուց հետո Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել:
«Իհարկե, նախորդ երեք խաղերում պարտվելուց հետո այսօր շատ դժվար էր մեզ համար: Պետք է ուժ գտնեինք ցուցարդելու երկրպագուներին, որ դա պարզապես պատահար էր: «Միլանի» հետ խաղից հետո որոշակի վստահություն էինք ձեռք բերել և դրանից օգտվեցինք այսօր:
Շնորհակալություն Պետր Չեխին 11 մետրանոց հարվածից հետո մեզ փրկելու համար: Դա շատ կարևոր էր, քանի որ կարող էր փոխել խաղի ելքը, և մրցակիցը կարող էր նաև երկրորդ գնդակը խփել: Այդ դրվագից հետո ավելի վստահ դարձանք և կարողացանք երրորդ գնդակն էլ խփել:
Միշտ վայելում եմ Օբամեյանգի հետ խաղալը, դա յուրահատուկ բան է: Պետք է շարունակենք նման ոգով և որքան հնարավոր է շատ գոլի հեղինակ դառնանք:
Մենք միշտ խաղում ենք երկրպագուների համար, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իսկական ֆանատ են և գալիս են ստադիոն: Նրանց, ովքեր գալիս են ստադիոն միայն հաղթանակների համար, բան չունեմ ասելու»,- ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ այդ խաղում 29-ամյա ֆուտբոլիստը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ: