
Իրանում վթարի ենթարկված թուրքական մասնավոր ինքնաթիռում գտնվել են թուրքական խոշորագույն հոլդինգի ղեկավապ Հյուսեն Բաշարանի դուստրը եւ նրա յոթ ընկերուհիները։ Այդ մասին հաղորդում է DHA գործակալությունը։
Աղջիկները մեկնել էին ԱՄԷ հանգստանալու։
Նշենք, որ երեկ վթարի է ենթարկվել թուրքական մասնավոր ինքնաթիռը՝ ԱՄԷ-ի Շարժա քաղաքից դեպի Ստամբուլ չվերթ իրականացնելիս։ Մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրանի օդային տարածքով անցնելիս։ Գետնին բախվելուց հետո ինքնաթիռը բռնկվել է։
ԶԼՄ-ները նշում են, որ վթարի հետեւանքով զոհվել է առնվազն 11 մարդ։