Համացանցում շարունակվում է քննարկվել Միսս Հայաստան Լիլի Սարգսյանի նկատմամբ Հանրային հեռուստաընկերության, օգտատերերի բնորոշմամբ, ստոր քայլն ու նրան եթերում խայտառակելու արդյունքում՝ ռեյտինգ ապահովելու է էժանագին հնարքը:
«Անկախ Հայաստան» ֆեյսբուքյան օգտատերն այս առումով գրել է. «Երկու օր է ուզում եմ գրեմ, բայց մոռանում եմ։ «Լավ երեկո»-ում այդ գեղեցկուհի/տիտղոսով էլի/աղջկա (խոսքը Միսս Հայաստան Լիլի Սարգսյանի մասին է:- խմբ.) վրա ղժժալը ու հրապարակելը, այն էլ՝ այն դեպքում, երբ պայմանավորվածություն է եղել, որ կմոնտաժեն, սրիկայության գագաթնակետն է ու մեծ վնաս է այդ հաղորդման բարձր ռեյտինգին։