Բրիտանացի փորձագետները հետազոտում են Սոլսբերի գերեզմանոցը, որտեղ հուղարկավորված է Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի կինը։ Նշենք, որ ըստ վարկածի, գնդապետը թունավորվել է նյարդային համակարգի վրա ազդող նյութից։
Daily Express-ի տեղեկություններով՝ գերեզմանոցից առգրավվել են տարբեր առարկաներ եւ թարմ ծաղիկներ։ Փորձագետները կարծում են, որ գործակալը եւ նրա աղջիկն անձամբ են դրանք թողել գերեզմանոցում՝ մեկ շաբաթ առաջ։
Daily Mail-ն ավելացնում է, որ Սկրիպալը եւ նրա դուստրը գերեզմանոց են այցելել նրանց անգիտակից հայտնաբերվելուց մի քանի ժամ առաջ։ Սովորաբար նա գնել է արհեստական ծաղիկներ՝ նույն ծաղկավաճառի մոտից, իսկ հիմա գերեզմանոցում դրվել էին թարմ ծաղիկներ։ Քննությունն ստուգում է այն վարկածը, որ ծաղիկներն առաքվել էին գործակալի տուն՝ ծանոթներից մեկի անունից՝ խնդրանքով, որ դրանք տարվեն գերեզմանոց։