Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնը կարծես անիծված լինի, այն զբաղեցնողը որոշ ժամանակ անց ստիպված է լինում հեռանալ: armlur.am-ի փոխանցմամբ՝ 2015թ. հուլիսի 1-ին Հ. Աբովյանը որոշել է մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնից ազատել Կարինե Դովլաթբեկյանին: Վերջինս Տավուշի այդ վարչության պետի պաշտոնը զբաղեցրել է 17 տարի` 1998 թվականից: Մարզպետը որպես իր որոշման համար հիմք նշել է աշխատանքից ազատվելու վերաբերյալ Կ. Դովլաթբեկյանի դիմումը:
Մարզպետի որոշմամբ մինչեւ մրցույթի արդյունքում հաղթող մասնակցի կողմից մարզպետարանի նշված վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելը նշված վարչության պետի պարտականությունները դրվել են նույն վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանի վրա: Նարեկ Վանեսյանը, որ Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն էր ընտրվել 2015թ. մայիսին, մարզպետի որոշմամբ նույն տարվա հոկտեմբերին նշանակվեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ: 2 ամիս անց` 2015թ. դեկտեմբերի 30-ին, մարզպետ Աբովյանը որոշեց նրան ազատել նշված վարչության պետի պաշտոնից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: