«Խնդրում եմ ձեզ, աղաչում եմ՝ օգնեք ինձ». երիտասարդին օգնություն է անհրաժեշտ
Advertisement 1000 x 90

«Խնդրում եմ ձեզ, աղաչում եմ՝ օգնեք ինձ». երիտասարդին օգնություն է անհրաժեշտ

«Իմ որդին՝ Մուրադս, արդեն 5 ամիս է ինչ պայքարում է ողջ մնալու համար, մարդկային հնարավորությունների սահմանագծում:

Ես ապրում եմ վարձով արդեն 10 տարի տղայիս և 2 աղջիկներիս հետ միասին, ժամանակ առ ժամանակ տնից տուն տեղափոխվելով, քանի որ չեմ կարողանում և տան վարձը տալ և երեխաններիս օրվա հացը ապահովել չհաշված մյուս ծախսերը (կոմունալ): Ինձ օգնելու համար իմ որդին աշխատանքի է տեղավորվում մի գործարարի մոտ, և որտեղ աշխատում է բարեխիղճ և ազնիվ: Աշխատանքներից մեկի ժամանակ նրան ասում են, որ բարձրանա տանիք և ամրացնի քամուց պոկված մետաղյա թիթեղը, և որը իմ որդին հնազանդորեն կատարում է:

Բայց որդուս չեն զգուշացնում որ տանիքի վրայով անցնում է 10000 վոլտի հոսանքալարը: Աշխատանքը կատարելուց և ետ վերադառնալուց ընկնում է բարձրավոլտի էլեկտրոմագնիսական դաշտի տակ: Հարվածելով բարձրավոլտ հոսանքը գլխին, ամբողջ մարմնով անցնելուց հետո դուս է գալիս ոտնաթաթերից պատռելով դրանք: Այնուհետև 4 մետր բարձրությունից շպրտում է ներքև: Գործարարի մոտ աշխատողները տեսնելով և սթափվելով տեսածը անմիջապես որդուս տեղափոխում են Էջմիածնի քաղաքային հիվանդանոց:

Առաջին օգնությունը ստանալուց հետո, տեղափոխում ենք Երևանի այրվացքաբանական կենտրոն:Այնտեղ 3անգամ վիրահատում են: Գործարարը ինձ ասաց, որ ամեն ինչ կանեն և տեր կկանգնենք քո որդուն՝ Մուրադին:

Վիրահատություններից հետո որդուս մոտ հաճախակի սուր արտահայտված գլխացավեր և սուր նոպաներ են առաջ գալիս: Ես ոչ մեկին չեմ դատապարտում, Աստված իրենց դատավոր: Երեխայիս հետագա մանրակրկիտ հետազոտությունները և բուժումը անցկացնելու համար, ուզում ենք տեղափոխել Եվրոպա, գերադասելի է Ֆրանսիա: Մենք նման հնարավորություն չունենք:

Խնդրում եմ ձեզ, աղաչում եմ օգնեք ինձ ֆինանսապես ձեր հնարավորության սահմաններում տղաիս հետ մեկտեղ մեկնելու Ֆրանսիա, միակ հույսս դուք եք: Հուսով եմ ապրում ձեր արձագանքին, միայն թե խնդրում եմ չանտեսեք խնդրանքս, հանուն իմ միակ տղաիս: Գումարի չափը կազմում է 7900 եվրո:

Բացված է հաշվեհամար բանկում՝ Կոնվերս բանկ 1930052090210100 Ղազարյան Մարինե:

Նախապես շնորհակալություն եմ հայտնում ձեզ: Աստված ձեր և ձեր ընտանիքին պահապան լինի: Խոնարհվում եմ բոլորիտ առաջ և հուսով եմ հուսախափ չեք անի

Հուսով՝ Անուշ (Սուքիասյան) Ղազարյան
Հեռախոսի համարը 094433397