Որոնողական ջոկատները հասել են Իրանում թուրքական մասնավոր ինքնաթիռի կործանման վայր: Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը՝ հղում անելով երկրի ատակարգ իրավիճակների վարչությանը:
Նրա ներկայացուցիչների խոսքով՝ օդանավի անկման վայրում հայտնաբերվել են 11 մարդու՝ ութ ուղևորների և անձնակազմի երեք անդամների այրված մնացորդները: Նրանց նույնականացման համար կպահանջվի ԴՆԹ-ի անալիզ: Ինքնաթիռի բեկորները գտնվում են ծովի մակարդակից մոտավորապես 400-500 մետր բարձության վրա, ժայռի եզրին:
Basaran թուրքական ներդրումային հոլդինգին պատկանող մասնավոր ինքնաթիռը Շարժայից մեկնել էր Ստամբուլ և ռադարների էկրաններից անհետացել տեղական ժամանակով ժամը 18:50-ին: Այն ընկել է Շախրե Քորդ քաղաքից ոչ հեռու՝ երկրի հարավ-արևմուտքի լեռնային տեղանքում, ինքնաթիռը լեռան մեջ է մխրճվել Չեխարմեխալ և Բախտարիա նահանգի Կիար քաղաքի մերձակայքում և բռնկել:
Օդանավում էր գտնվում ընկերության տնօրենների խորհրդի նախագահի 28-ամյա դուստրը՝ Մինա Բաշարանը: Նա յոթ ընկերուհիների հետ միասին վերադառնում էր Էմիրություններում անցկացված հանգստից հետո: Մարտի 28-ին պետք է կայանար ֆինանսական խոշոր կայսրության ժառանգորդուհու հարսանիքը: