Աշխարհի լավագույն բիզնես-դպրոցները. 2018 (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աշխարհի լավագույն բիզնես-դպրոցները. 2018

The Financial Times-ը կազմել է աշխարհի 100 լավագույն բիզնես-դպրոցների ցանկը, որոնք բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագիր (MBA) են առաջարկում։

The FT Global MBA Ranking 2018-ը կազմվել է շրջանավարտների շրջանում անցկացված հարցման և բուհերից վերցված տվյալների հիման վրա։ Գնահատման համար օգտագործվել են 20 չափանիշներ, այդ թվում՝ ավարտելուց 3 տարի անց շրջանավարտների միջին աշխատավարձը, աշխատավարձի աճը, դասընթացների արժեքը՝ շրջանավարտների ընկալմամբ։

Եվ այսպես, ըստ վարկանիշի հեղինակների՝ աշխարհի լավագույն բիզնես դպրոցը Սթենֆորդն է՝ Stanford Graduate School of Business (ԱՄՆ): Ընդհանրապես, ամերիկյան բուհերը գերակշռում են. առաջին տասնյակում տեղ գտած 10 բուհերից 7-ը գտնվում են ԱՄՆ-ում։

Սթենֆորդը նախորդ տարվա ցանկում երկրորդն էր և առաջադիմել է հատկապես շրջանավարտների աշխատավարձի չափանիշով։

Սթենֆորդի շրջանավարտների միջին տարեկան աշխատավարձը 214.7 հազար դոլար է։ Դա 114%-ով ավելի շատ է, քան մինչև դասընթացը սկսելը։ Նշենք նաև, որ Սթենֆորդի բիզնես դպրոցի՝ 2014 թվականի ուստարվա 95 շրջանավարտների 87%-ը աշխատանք է գտել ավարտելուց հետո 3 ամսվա ընթացքում։

Նախորդ տարվա լավագույն բիզնես-դպրոցը՝ Ֆրանսիայում և Սինգապուրում գործող Insead-ը, այս տարի նահանջել է երկրորդ տեղը։

10 լավագույն բուհերի տվյալները ներկայացված են այս ցանկում։

3-րդ սյունակում ներկայացված է տվյալ բուհի շրջանավարտների միջին աշխատավարձը։

4-րդ սյունակում՝ աշխատավարձի տարբերությունը՝ մինչև ընդունվելը և ավարտելուց հետո։

Իսկ վերջին՝ «recommend» կատեգորիան արտացոլում է, թե շրջանավարտները ինչ են պատասխանել, երբ նրանց հարցրել են, թե ո՞ր երեք լավագույն բիզնես-դպրոցներն ավարտածներին աշխատանքի կընդունեին։



Նման նյութեր