Լևոն Հայրապետյանի անդառնալի կորուստն ամիսներ առաջ մեծ ցավ պատճառեց շատերին, նույնիսկ նրանց, ովքեր նրան անձամբ չէին ճանաչում, և որևէ կերպ չեն առնչվել նրա հետ: Մեծ բարերարի հետ կապող յուրաքանչյուրիս սերն ու ափսոսանքը պայմանավորված էր մի պարզ ճշմարտությամբ՝ հայրենիքի հանդեպ մեր բաժին նվիրվածությամբ:
Այո՛, հենց Հայրենիքի հանդեպ սերը մեզ կապեց իրար, ու նա դարձավ յուաքանչյուրիս ընկերը, բարեկամը, հարազատը…
Նա հայ մարդ էր, ով Հայրենիքը վեր դասեց ամեն ինչից, ապրեց նրա հոգսով և իր ուժերի ներածին չափով փորձեց լուծել նրա խնդիրները: Նա մեծ հայ էր, որովհետև իր վերջին լուման անգամ պատրաստ էր ծառայեցնել Հայրենիքի ծաղկմանն ու հզորացմանը:
Օտարության մեջ շատերի պես ոչ միայն չթաքցրեց իր ազգությունը, այլև մեծ հպարտությամբ միշտ ընդգծում էր իր ղարաբաղյան ծագումով հայ լինելը: Իր օրինակով վարակիչ էր, ռոմանտիկ ու նվիրյալ…
Ծնունդդ շնորհավոր Լևոն Գուրգենի… Ցավոք, վիճակված չէր քեզ, որ երազանքներդ լրիվությամբ ի կատար ածեիր, բայց հանուն քո թողած հիշատակի՝ յոթ հարյուր զույգերից ծնված քո թոռնիկները պատվախնդրորեն այն ի կատար են ածելու…
Ննջիր խաղաղությամբ…