Ինչպես հայտնի է՝ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մարտի 10-ին կտրուկ վատացել է մեր անկախության, մեր պետականության համար խորհրդային բանտերում 12 տարի բանտարկված քաղաքական գործիչ ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ ինքնազգացողությունը, ով արդեն 2 անգամ սրտի լուրջ վիրահատություն է տարել։ «Նա Նորքի սրտաբանական հիվանդանոցում է ու մեր աջակցության կարիքն ունի։ Խնդրում եմ արձագանքեք․ մեր սիրելի ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ մեր օգնության կարիքն ունի»,- գրել էր նա։
Անահիտ Բախշյանը ևս մեկ գրառում է կատարել, որող տեղեկացնում է. «ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ առողջությամբ մտահոգ սիրելիներ, տեղեկացնեմ, որ Ազատի առողջությամբ լրջորեն մտահոգվել են առողջապահության նախարարությունում ու դեռևս մի քանի օր բուժման գործընթացն անցնելուց հետո կորոշվի վիրահատության դիմելու խնդիրը, այնպես որ Ազատի առողջությունը հուսալի ձեռքերում է ու շնորհակալ լինենք միմյանցից, բոլորից, ովքեր անմիջապես արձագանքեցին ու պատրաստ էին օգտակար լինել:
Առաղջություն Ազատին ու արագ ապաքինում, մեր շատ հարգելի բժիշկներին էլ՝ իմաստություն և անսահման շնորհակալություն:
Չէ՛, մարդկությունն ու նեղ օրին մարդուն հասնելը, փառք Աստծո, մեր ժողովրդի մոտ եղել է ու կլինի։ ԱԺ նախագահն արդեն արձագանքել է, Նորքի սրտաբանական հիվանդանոցի գլխավոր բժիշկը՝ Լիդա Կարպովնան էլ հո մի՛շտ իր հուսալի տեղում է։ Արագ ապաքինում մաղթենք մեր ազատ մարդուն՝ ԱԶԱՏԻՆ»։