
Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ամիրջանյանը հերթական հաղթանակն է տոնել:
Վալենսիայում կայացած Mix fight հեղինակավոր մրցաշարում Ամիրջանյանը հաղթել է մարոկկացի Սուֆիան Բեն Զերուկին:
Ամիրջանյանն իրավունք է ստանալու մասնակցել աշխարհահռչակ «Golden Glory» մրցաշարին:
Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը Armsport.am-ին հայտնեց, որ Ալբերտը մայիսին Հայաստանի մուայթայի հավաքականի հետ մեկնելու է Մեքսիկա՝ մասնակցելու աշպարհի առաջնությանը:
Բրուտյանը հավելեց նաև, որ Հայաստանի մուայթայի ֆեդերացիան հավատարիմ իր սկզբունքներին շարունակում է մեծ ծրագրեր իրականացնել, որը նպաստելու է մարզաձևի զարգացմանը Հայաստանում և արտասահմանում: