Մարդասպանն, ով խեղդել է հարբած 20-ամյա աղջկան ավտոբուսի կանգառում իրենց ծանոթությունից ընդամենը երկու ժամ անց, հանձնվել է ոստիկանությանը՝ «ես ինչ-որ ահավոր բան եմ արել» բառերով:
32-ամյա Մարկ Բրյուսը սպանել է Խլոյա Միազեկին Աբերդինի իր բնակարանում աղջկա ծննդյան օրվանից 9 օր առաջ, հաղորդում է Mirror-ը:
Այն օրը Խլոյան ընկերների հետ խմում էր գիշերային ակումբում, սակայն չի հաշվարկել ալկոհոլը, և արդյունքում նրան այնտեղից վռնդել են: Այդ ժամանակ նա գնացել է դեպի ավտոբուսի կանգառ, որտեղ մի քանի րոպե անց մոտեցել է Մարկը, ով խմում էր մոտակա փաբում: Նրանց միջև խոսակցություն է ծավալվել, և արդյունքում զույգը գնացել է տղամարդու բնակարան:
Պարզվել է, որ Խլոյան ու Մարկը ընդհանուր մոլություն ունեն՝ էրոտիկ ասֆիքսիա, որի պատճառով էլ սեքսի ժամանակ աղջիկը զոհվել է: Մի քանի ժամ անց տղամարդը արձանագրվել է տեսահսկման խցիկների կողմից, երբ նա լքել է բնակարանը ու մեկ ժամ զբոսնել փողոցներով՝ մինչև ոստիկանության տեղամաս գնալը:
Քննությունը պարզել է, որ աղջիկը մահացել է մի քանի վայրկյանում: Մարկը ընդունել է սպանության մեղադրանքը: Դատավճիռը կհրապարակվի ապրիլի 5-ին:
«Զոհվածն ինքն էր ուզում փորձել ասֆիքսիան սեքսի ժամանակ: Նրա նախկին զուգընկերը միշտ հրաժարվում էր: Ես չեմ ուզում դրանով ասել, որ նա իր դժբախտության մեղավորն է դարձել, սակայն դա գլխավոր գործոն է: Դատարանը կճանաչի, որ մեղադրյալը սպանելու մտադրություն չի ունեցել»,- ասել է պաշտպանության կողմի փաստաբանը: