«Новичок» միջոցի մասին է պատմում ստեղծողներից մեկը՝ քիմիկոս Վիլ Միրզայանովը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Новичок» միջոցի մասին է պատմում ստեղծողներից մեկը՝ քիմիկոս Վիլ Միրզայանովը

Վիլ Միրզայանովը համարվում է քիմիական դեղամիջոցի հեղինակներից մեկը: Այդ միջոցով, ինչպես հայտնում է Բրիտանիան, թունավորվել է Սկրիպալը և նրա դուստրը: Քիմիկոսը պատմել է, այդ նյարդա-պարալիտիկ միջոցի սարսափելի հատկությունների մասին:

Ներկայումս ԱՄՆ բնակվող գիտնականը 1992 թվին մեղադրել է Ռուսաստանի իշխանություններին, համարելով, որ նրանք խախտել են  քիմիական զենքի ոչնչացման միջազգային պայմանագրերը:

Քիմիկոսը համարվում է «Новичок» միջոցի հեղինակը: «Այս նյութը 10 անգամ ավելի հզոր է, քան որևէ այլ նյարդա-պարալիտիկ միջոց: Բուժում գոյություն չունի: Շատ վտանգավոր նյութ է: Հակաթույն կա, բայց այն ընդամենը փորձ է երկարացնելու կյանքը: Եթե անգամ մարդը չմեռնի, ողջ կյանքը կմնա հաշմանդամ: Ես ինձ մեղավոր եմ զգում, հանցագործության մասնակից: Միգուցե դա է պատճառը, որ քիմիական զենքի տարածման դեմ եմ: Սա զանգվածային ոչնչացման զենք է»:

ru.euronews.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը