
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան, աղմուկ է բարձրացրել «На самом деле» ծրագրի նկարահանումների ժամանակ: Նա հարվածել է հայտնի ռեժիսոր Մարկ Ռուդինշտեյնի գլխին:
Ռուդինշտեյնը Ցիմբալյուկին մեղադրել է նախկին ամուսնուն թատրոնի աշխատասենյակում փակելու համար, որից հետո Ջիգարխանյանին բուժօգնություն է անհրաժեշտ եղել:
Ռեժիսորը Վիտալինային նաև սրիկա է անվանել:
Դրանից հետո Վիտալինան պահանջել է, որպեսզի Ռուդինշտեյնը վեր կենա և լքի նկարահանման հրապարակն, ապա մոտեցել է ռեժիսորին և հետևից հարվածել նրա գլխին:
https://www.youtube.com/watch?v=C7_OjlnUsyU