Հայերի կերպարը Կանադայում. ոչ միայն Հայոց Ցեղասպանությունով, այլև դրան հաջորդած 900 օրերի զարթոնքով. Գիտաժողով հայաշատ քաղաքներում. noranor.ca
Advertisement 1000 x 90

Հայերի կերպարը Կանադայում. ոչ միայն Հայոց Ցեղասպանությունով, այլև դրան հաջորդած 900 օրերի զարթոնքով. Գիտաժողով հայաշատ քաղաքներում. noranor.ca

Հայոց Ցեղասպանությունից պետականություն անցումը արագ էր, իսկ Առաջին Հանրապետության օրերը՝ կարճատև. Ընդամենը 900 օր. Այդ օրերի պատմությունն է վեր հանում Կանադայի Արմեն-Գարո ուսանողական միության նախաձեռնությունը՝ «Ցեղասպանությունից Պետականություն. Հանրապետության 900 օրերը» խորագիրը կրող գիտաժողովը:

Նախաձեռնությունը համախմբել է Մոնրեալ, Տորոնտո և Օտտավա քաղաքների ուսանողական բոլոր միությունները՝ կոչ անելով երիտասարդներին ոգևորել Հայոց պատմության այս կարևոր շրջանի պատմությանը պատշաճ կերպով ծանոթանալու հարցում: Իսկ որ պատմությունը ներկայացվելու է գիտական բարձր մակարդակով, այս մասին վկայում է մասնակիցների ցանկը: 900 օրերի ձեռքբերումներն ու նշանակալի դերակատարումը Հայոց պատմության հետագա ընթացքի վրա ներկայացնելու են խոշորագույն ակադեմիկոսներ՝ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, լրագրող, պրոֆեսոր Վիգեն Չըթերյանը և գրող, հրապարակախոս Ռուբինա Փիրումյանը:

Ամբողջությամբ՝ noranor.ca