DJ Գրուվի, Կատյա Չեխովայի ու այլ նշանավոր անձանց համերգային տնօրեն Դենիս Կալինինը սպանել է իր զոքանչին այն բանից հետո, երբ վերջինս նախատել է իրեն, որ ինքը մասնագիտություն չունի ու ենթադրել, որ շուտով իր դուստրն ուրիշ ամուսին կգտնի, հաղորդում է Mash տելեգրամ-կանալը:
Հիշեցնենք, Կալինինին ձերբակալել են մարտի սկզբին: Նա խոստովանել է քննիչներին, որ ծեծել ու խեղդել է իր զոքանչին: