Իզաբել Բայրաքդարյանը կներկայացնի նոր ձայնասկավառակ՝ «Մայր Լուսո» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Իզաբել Բայրաքդարյանը կներկայացնի նոր ձայնասկավառակ՝ «Մայր Լուսո»

Հոկտեմբերի 14-ին, ամերիկյան Delos Music-ը թողարկեց կանադահայ աշխարհահռչակ օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանի նոր ձայնասկավառակը, որը կոչվում է «Մայր Լուսո» (Mother of Light): Այն ընդգրկում է 17 միջնադարյան տաղեր, մեղեդիներ և շարականներ՝ նվիրված Աստվածամորը:

Ձայնասկավառակում տեղ են գտել Գրիգոր Նարեկացու, Մովսես Խորենացու, Վարդան Արևելցու, Ներսես Շնորհալու, Կոմիտասի և 5-ից մինչև 20-րդ դարի  ստեղծագործությունների մշակումները, որոնք կատարել է կանադահայ երաժիշտ Սէրուժ Գրաճեանը: