Ժամանակակից Երևանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը նախագծել է այս քաղաքը 200 հազար բնակչի հաշվարկով։ Այսօր այստեղ ավելի քան մեկ միլիոն մարդ է բնակվում։ Դրա հետևանքների մասին պատմում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։
Հայկական պետականության տասներկուերորդ մայրաքաղաքն այս տարի կնշի իր 2800-ամյակը։ Չնայած պատկառելի պատմական տարիքին, Երևանը` որպես նշանավոր քաղաք, շատ ավելի երիտասարդ է։ Առաջին Հանրապետության մայրաքաղաք էլ այն դարձել է շատ պատահական։
Դարեր շարունակ Երևանը բերդ էր` ինչպես այսօր են ասում, իր համապատասխան ենթակառուցվածքներով։ Եվ անգամ 1920-ականների սկզբին տեղի բնակչությունը 30 հազարը չէր գերազանցում։ Միաժամանակ այսքան աննշան բնակչության համար քաղաքը բավականին մեծ տարածք էր զբաղեցնում։ Այն ավելի շուտ կողք կողքի գտնվող մի քանի բնակավայրերի միավորում էր։
Հետո հրավիրեցին ակադեմիկոս Թամանյանին։ Նրան խորհուրդ էին տալիս Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը ներկայիս Աբովյանի տարածքում կառուցել, սակայն վարպետն ընտեց այն, ինչ ընտրեց։ Աբովայնի տարածքում օդն ավելի մաքուր էր, տարածքն էլ ավելի մեծ էր, թեև այնտեղ զգալիորեն ցուրտ է։ Թամանյանի ընտրությունը կանգ առավ ռելիեֆի` բնական գավաթի նմանվող տարածքի վրա, դրա մեջ ու դրա շուրջ վեր խոյացավ եռաստիճան քաղաքը։ Ճարտարապետության առումով Երևանի բացառիկութունը գերմանացի մասնագետները նշում էին նույնիսկ նախորդ դարի կեսին։
Թամանյանը ոգևորված ու ոգեշնչված էր։ Գրականագետ Ռաֆայել Ավագյանը Երևանի մասին իր գրքում նկարագրում է` ինչպես էր 1924 թվականին հայկական խորհրդային ժողովրդական կոմիսարիատը քննարկում Երևանի կառուցապատման գլխավոր նախագիծը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am