«list.am» կայքում տարբեր ապրանքների, գույքի վաճառքի պոտենցիալ գնորդ ներկայացող անձանց կողմից հափշտակություններին բազմիցս «Փաստինֆո»-ն անդրադարձել է՝ քաղաքացիներին նախազգուշացնելով խարդախության այդ տեսակի տարածված լինելու մասին։
Եթե նախկինում մեքենա ու հեռախոս էին հափշտակում, ապա այժմ հերթը հասել է բահերին և դույլերին:
Հափշտակության հերթական դեպքը կատարվել է օրերս. Կոստանյան ազգանվամբ մի քաղաքացի բահերի և դույլերի վաճառքի մասին հայտարարություն է տվել: Կենցաղային այս ապրանքները գնելու նպատակով մի քաղաքացի է զանգահարել Կոստանյանին, սակայն գումարը խոստացել է վճարել ավելի ուշ, ապրանքները վերցրել է ու հեռացել:
Թե որքան վնաս է պատճառվել Կոստանյանին, կպարզվի քննությամբ: