Սատանայի նախանձը գրգռող խրախճանքներ, որոնք կազմակերպում էր Ֆրեդի Մերքյուրին (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սատանայի նախանձը գրգռող խրախճանքներ, որոնք կազմակերպում էր Ֆրեդի Մերքյուրին

Ֆրեդի Մերքյուրին համարվում է 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկը: Հանդիսատեսին մինչև հիմա գրավում են նրա հզոր ձայնը և պոռթկուն բնավորությունը: Ֆրեդիի կյանքը սլացիկ էր՝ աստղակերպի պես, որի հետագիծը մինչև հիմա մնում է: Նրա ժառանգությունը մոնումենտալ է: Ընկերները հաճախ են հիշում Ֆրեդիի կազմակերպած խրախճանքները, կատակելով, որ սատանան կնախանձեր, եթե տեսներ դրանք…

Լեգենդար արտիստը ապրեց ընդամենը 45 տարի, չափազանց ակտիվ: Ստորև ներկայացնում ենք հայտնի մարդկանց մասնակցությամբ Ֆրեդիի կազմակերպած խրախճանքներից լուսանկարներ:

1. Էլթոն Ջոն. «Ֆրեդիի երեկոներին մասնակցելու համար առողջություն էր պետք ունենալ: Նա հավաքույթների մեծ վարպետ էր»:

Jazz ալբոմի թողարկմանը նվիրված երեկոյի ժամանակ: Տեղի է ունեցել 1978 թ. ԱՄՆ Նյու Օրլեանի Fairmont հյուրանոցում: Հյուրերին զվարճացնում էին մերկ մատուցողները, արտիստները ատամներով պոկում էին ողջ հավերի վիզը, մերկ մոդելները կռվում էին ջրավազանում, իսկ այնտեղ՝ լիքը լյարդեր… Իսկ մերկ մատուցողները թզուկներ են եղել, գլխներին ամրացված սկուտեղներով մատուցել են կոկաին…

2. Սեղանի տակ հյուրերին անակնկալ է սպասել:

Ինչ էլ անեին հյուրերը՝ շամպայն խմեին, թե կոկ շնչեին, նրանց սեղանի տակից անակնկալ էր սպասում. ցանկացած պահի նստածներից մեկի ոտքերի մոտ կարող էր հայտնվել տրանսվեստիտ-պրիման և էրոտիկ նվեր մատուցել: Կաբարեի մերկապարուհին կարող էր հայտնվել հյուրի մոտ և ոսկյա դանակով շոյել նրա փափուկ մասերը: Մեկ այլ տեսարան. տարեց կնոջ արտաքինով արտիստուհին կարող էր շոկոլադային ֆոնդյու համտեսել օգտվելով նրա սեռական օրգանից:

3. Ֆրեդիի 39-ամյակը նշում էր ողջ Մյունխենը:

Սև-սպիտակ ոճով միջոցառումը տեղի է ունեցել Մյունխենի ամենապաթետիկ ակումբներից մեկում: Մերկապարուհիները կրակ էին կուլ տալիս, եղան նաև տրանսվեստիտների տարբեր շոուներ, իսկ տորթը ուներ 2 մետր բարձրություն: Տոնակատարությունը երկու օր է տևել, չնայած ասում են, որ հյուրերից շատերը Գերմանիայում 3 շաբաթ են մնացել:

4. Տարօրինակ սեղանները:

Ֆրեդին զուր ժամանակ չէր կորցնում. սեղանը սպասարկում էին մերկ մարդիկ: Նրանց մարմինը ծածկված էր պաշտետով, շոկոլադով կամ խավիարով: Տպավորություն էր, թե Ֆելինիի ֆիլմերի նկարահանումներին ես՝ «կոկաինից գոյացած ամպի ներքո»:

5. Բոլոր հյուրերը հայտնի մարդիկ էին:

Արքայական խրախճանքի մասնակիցները՝ Միք Ջագեր, Դևիդ Բոուի, Քիթ Ռիչարդս, Ռոն Վուդ, Ռոդ Սթյուարդ, Բրիթ Էքլանդ և այլք: Եթե Ֆրեդին մեկին հրավիրում էր, ապա նրա համար պատրաստ էր ափի մեջ ձվածեղ եփել: Հյուրերի համար Ֆրեդիի անձնական ինքնաթիռը պատրաստ էր մոլորակի մի ծայրից մյուսը թռչել:

6. Ինչպես է մի անգամ իր սիրելի Լեդի Դիին գեյ բար հրավիրել:

Ֆրեդիի ընկերներից շատերը իրենց չէին կարող թույլ տալ մասնակցել նման խելագար օրգիաների: Ժամանակ անցկացնելու տարբերակներ խրախճասերը միշտ գտնում էր: Նրա մտերիմ բարեկամ Արքայադուստր Դիանան, երբեք իրեն չէր կարող թույլ տալ մերկ պարել սեղանի վրա: Ժամանցի համար Ֆրեդին ելք է գտել. Դիանային հագցրել են տղամարդու զգեստ, մեծ գլխարկ, սև ակնոց, գրիմ… Եվ այս ամենը Լոնդոնի գեյ-ակումբներից մեկում ժամանակ անցկացնելու համար:

7. Հյուրերից յուրաքանչյուրը մականուն է ունեցել:

Երգչի մտերիմ բարեկամ, լուսանկարիչ Ռիչարդ Յանգը պատմել է չարաճճի Ֆրեդիի մասին. «Ով էլ լիներ հյուրը, Ֆրեդին նրան մականուն էր տալիս»: Տղամարդկանց՝ կանանց անուն և, հակառակը: Յանգի մականունը եղել է Մյուրիել:

8. Էրոտիկ շվեդական սեղան:

Բնական է, մեծ քանակությամբ ալկոհոլ և կոկաին ընդունելուց հետո, հյուրերը կնախընտրեին ավելի նրբահամ ուտեստներ:

Ֆրեդին անվտանգության համար ձեռնարկում էր բոլոր միջոցները, որ տեսարանները չհայտնվեն մամուլում:

Հանճարեղ երաժիշտը կարողանում էր ստեղծել ՇՈՈՒ ոչ միայն բեմի վրա: Շտապում էր հնարավորինս պայծառ անցկացնել իր ժամանակը: Քննադատների կարծիքը նրան գրեթե չէր հուզում: Հավանաբար այդ է պատճառը, որ նրա հիթերը լի են էներգիայով դեպի կյանքը:

ofigenno.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը