Մոսկվայում տրանսպորտի երթևեկությունը կազմալուծված է ձյան առատ տեղումների պատճառով
Advertisement 1000 x 90

Մոսկվայում տրանսպորտի երթևեկությունը կազմալուծված է ձյան առատ տեղումների պատճառով

Ձյան առատ տեղումները Մոսկվայում և Մոսկվայի մարզում գործնականում կազմալուծել են երթևեկությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների մի աղբյուր: «Մայրաքաղում նշվել է մանր ճանապարհատրանսպորտային պատահարների աճ, ինչը խիստ դժվարացնում է երթևեկությունը մի շարք ավտոմայրուղիներում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ խիստ դժվարություններ են դիտվում մայրաքաղաք մտնող հիմնական մայրուղիներում, մեծ խնդիրներ են արձանագրվել Մոսկվայի մարզի հարավում, հարավ-արևելքում, հյուսիսում և հյուսիս արևմուտքում: «Յանդեքս: Պրոբկի» պորտալի տվյալներով՝ Մոսկվայի ճանապարհներին բեռնվածությունը գնահատվում է յոթ բալ: Մարտի 15-ի առավոտյան մոսկովյան օդանավակայաններում չեղարվկել կամ հետայգվել է շուրջ 40 չվերթ:



Նման նյութեր