Ղեկավարում եմ «Կաստանիետ» պարի ստուդիայի պրոֆեսիոնալ և սիրողական խմբակները: Հոկտեմբերի 1-ից հանդես կգամ որպես սիրողական խմբակի պարուսույց:
Մոդելի կարիերաս շարունակելու առաջարկներ ևս կան, պարզապես ինձ հարմարը դեռ չեմ գտել: Հրավերներ ունեմ Դոմինիկյան Հանրապետությունից, Կուբայից, Պուերտո Ռիկոյից, բայց քանի որ այդ երկրներում հարազատներ և ընկերներ չունեմ, համաձայնելը շատ դժվար է: Չի բացառվում, որ մեկնեմ և ծանոթանամ պայմաններին:
Հայաստանում մոդելինգով ընդհանրապես չեմ ուզում զբաղվել: Այստեղ ճիշտ չեն գնահատում մոդելների աշխատանքը թե՛ աշխատավարձի, թե՛ վերաբերմունքի առումով:
Ես և Անի Երանյանն արդեն 5 ամիս է` միասին չենք: Չեմ մանրամասնի, թե ով է ում թողել… էական էլ չէ: Ուղղակի որոշեցինք բաժանվել և արդեն հարմարվել ենք այդ որոշման հետ: Շփում չկա. չեմ ընդունում «բաժանվելուց հետո մնանք ընկերներ» երևույթը:
Մենք ընկերներ չենք եղել, այլ` ընկեր և ընկերուհի, իսկ քաղաքակիրթ ձևով բաժանվելուց հետո ամեն մեկս ընտրել է իր ճանապարհը: Ես և Անին չարացած չենք միմյանց հանդեպ:
Ընկերուհի ունեմ: Հիմա նա Երևանում է, սակայն մոտ օրերս կմեկնի Միացյալ Նահանգներ: Այնտեղի քաղաքացի է: Հոկտեմբերի կեսին հնարավոր է` անձնական հարցերով ես էլ մեկնեմ Ամերիկա: Սիրելիս դերասանուհի և պարուհի է: Ծանոթացել ենք ընդհանուր ընկերների շրջապատում, կարճատև հանդիպման ընթացքում հասցրել ենք նույնիսկ պարել իրար հետ:):