
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում իտալական «Միլանի» հետ պատասխան խաղից առաջ անդրադարձել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լավ մարզավիճակին:
«Մխիթարյանը շատ արագ հարմարվեց:
Երբեք չեմ զարմանում, երբ ֆուտբոլիստները լավ են հանդես գալիս: Հենց դա եմ ակնկալում նրանցից»,- Վենգերի խոսքը մեջբերում է Mirror-ը: