2010 թվականի հուլիսի 7-ին Կլեմենտսովների ընտանիքում ծնվեցին երկվորյակ աղջիկներ։ Ծնողները անգամ չէին էլ ենթադրում, որ 7 տարի անց նրանց անվանելու են աշխարհի ամենագեղեցիկ երեխաներ։
Գործակալությունները առաջարկել են երեխաներին նկարահանել անգամ այն ժամանակ, երբ նրանք 2 տարեկան էին, սակայն մայրը գտնում էր, որ դեռ ժամանակը չէ։
Երբ աղջիկների 7 տարեկանը լրացավ, մայրը համացանցում տեղադրեց իր հրաշքների նկարները։ Եվ առաջարկները գնալով սկսեցին շատանալ։
Երեխաների անունները՝ Մարի է և Ռոուզ։ Մայրը հարցրել է նրանց՝ արդյոք համաձա՞յն են նկարվել գեղեցիկ ամսագրերի համար։ Աղջիկները համաձայնվել են առաջարկին՝ ընդունելով դա որպես խաղ։
Բախտը ժպտաց նաև նրանց ավագ եղբորը։ Եվ դա զարմանալու չէ, նայեք նրան։
Համացանցում ընտանիքի երկրպագուները բաժանվել են 2 մասի։ Ոմանք ուղղակի ուրախանում են աղջիկները հաջողությամբ, իսկ մյուսները համարում են, որ նրանց մայրը հատուկ է այս տարիքից երեխաների մտցրել մոդայի աշխարհ, որպեսզի գումար աշխատի երկվորյակների շնորհիվ։