Երջանկահիշատակ Արա Ասոյանի որդին պաշտոն է ստացել. armlur.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երջանկահիշատակ Արա Ասոյանի որդին պաշտոն է ստացել. armlur.am

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել նույն ամբիոնի դոցենտ Վիգեն Արայիկի Ասոյանը:

Նշենք, որ վերջինս ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի որդին է: Հիշեցնենք, որ Արա Ասոյանը մահացել է մարտի 3-ին:

armlur.am