Երկար դադարից հետո բռնցքամարտիկ, ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը Aysor.am-ի հետ բացառիկ հարզազրույցում խոսել է իր գործունեության, հայկական սպորտում տիրող իրավիճակի ու Միջազգային Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի մասնակցությամբ ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի մասին։
Իսրայել Հակոբկոխյանը վստահեցնում է՝ թողնելով ակտիվ սպորտը՝ սպորտից երբեք չի հեռացել։
«Ես մարզչական աշխատանք եմ անում, աշխատում եմ երեխաների հետ», – նշում է նա։
Սպորտի վաստակավոր վարպետը դժվարանում է գնահատական տալ ներկայիս հայկական սպորտում տիրող իրավիճակին։
«Միգուցե ես կույր եմ, լավ չեմ հասկանում, բայց ինձ թվում է՝ ես Հայաստանում չեմ հասկանում ոչ սպորտից, ոչ էլ, առավել ևս, բռնցքամարտից, որովհետև ես մի բան եմ տեսնում, ինձ ուրիշ բան են ուզում ապացուցել», – ասում է Ի. Հակոբկոխյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։