
Յակուտսկում Ան-12 ինքնաթիռը վերթիռի ժամանակ կորցրել է փեղկը և շարունակել թռիչքը՝ ցրիվ տալով ոսկու ձուլակտորներ: Թռիչքագոտու լուսանկարը մարտի 15-ին հրապարակել է 112 Telegram-ալիքը։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Յակուտսկի օդանավակայանի մամուլի ծառայությունից, վերթիռի ժամանակ «Նիմբուս» ավիաընկերության բեռնատար ինքնաթիռից օդի հոսքը պոկել է բեռնալյուկի ձախ փեղկը: Դրանից հետո օդանավի անձնակազմը որոշում է ընդունել վերադառնալ օդանավակայան: Արդյունքում ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մագան ավանում՝ Յակուտսկից 12 կմ հեռու: