Ոչ թե երաշտի, այլ ցրտահարության վտանգ
Advertisement 1000 x 90

Ոչ թե երաշտի, այլ ցրտահարության վտանգ

Հանրապետությունում ցրտահարության վտանգ կա, եւ դրան նպաստում են եղանակային տատանումները: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով`տարին բավական անհանգիստ էր գյուղատնտեսության համար: «Մենք գյուղացիներին նախապես զգուշացրել ենք, որ պատրաստեն ծխակույտերը: Կարծում եմ, որ կխուսափենք ցրտահարությունից եւ կունենանք բերք»,-ասաց նա:

Բերբերյանի խոսքով` վտանգը մեծ է հատկապես ծիրանենու դեպքում: «Փորձը ցույց է տալիս, որ ծիրանի բերքն ամեն չորս-հինգ տարին մեկ լուրջ անկում է ունենում»,-հավելեց նա:

Անդրադառնալով երաշտին՝ Բերբերյանը նշեց, որ այսօրվա ձնածածկույթը բավարար է ջրամբարները լցնելու համար: «Խնդիրը հիմնականում ոռոգման համակարգի հետ կապված է: Շեշտակի տաքացումը բերելու է ձնհալի, ուղղակի պետք է ջրատարները մաքուր պահել, եւ ջրամբարները կլցվեն»,-ասաց նա:



Նման նյութեր