Ես Ջիվան Ավետիսյանն եմ… vivaronews.am
Advertisement 1000 x 90

Ես Ջիվան Ավետիսյանն եմ… vivaronews.am

Երբ ես 18 տարեկան էի… տարան բանակ:))

Ֆիլմ նկարելը նման է… արարչագործության:

Հայաստանում հնարավոր է լավ կինո ստեղծել… հնարավոր է և ստեղծվում է:

«Թևանիկը»… թևեր առած թռչում է:

Ես փորձել եմ պատմել… այն ամենի մասին, ինչ տեսել ենք, ինչն անկեղծ է և իրական:

«Թևանիկը» սիրվեց, որովհետև… անկեղծ էր, ազնիվ… Թևանիկին չսիրել չէր կարելի:

Ինձ համար ամենադժվար բանը… միջակ մարդկանց հետ ընկերություն անելն է:

«Ընդհատված մանկությունը»… մարդկության անկատար և տձև դեմքն է:

Իսկ իմ մանկությունը… փոթորկուն էր:

«Վերջին բնակիչը»… մոլորկակի վերջին բնակիչն է:

Մեկ ծաղկով գարուն կգա… 100 տոկոս:

Արցախը այսօր… ազատ է, անկախ և հզոր:

«Դրախտի դարպասը» պետք է կայանա, քանի որ… այլ տարբերակ չկա:

Արցախում շատ չպատմված պատմություններ կան… որ պետք է պատմել:

«Դրախտի դարպասը» տարբերվելու է իմ նախորդ ֆիլմերից… որովհետև դրախտի մասին պատմելու համար պետք է դրախտի տեղն իմանաս, իսկ ես գիտեմ:

Ես կուզեի՝ բոլորն իմանան… որ մենք crowdfunding ենք անում: :))

Աշխարհի մարդկանց հնարավոր է հուզել… պատմելով քո՛ մասին, քո՛ գյուղի մասին , քո՛ պատմության մասին:

Եվ այնուամենայնիվ ես հավատում եմ, որ… խավարից այն կողմ լույս կա, օվկիանոսի ալիքներից այն կողմ՝ ցամաք:

Հավատացեք, ամենևին էլ հեշտ չէ… Հայաստանում ֆիլմ նկարելը:

Լավագույն ռեժիսորը… Արարիչն է:

Լավագույն դերասանն ինձ համար… նա է, որ երբեք չի խաղում:

Երբ ես դեռ նոր էի սկսում ֆիլմեր նկարել… ոչ ոք չի հիշում, ես էլ չեմ հիշում:

Առաջ ես ավելի… նիհար, բարձրահասակ, շիկահեր և կապուտաչյա էի:

Հիմա ես արդեն… բավականին  սևահեր եմ և սևաչյա:

Ինչ էլ լինի… երբեք ու երբեք չհանձնվել:

Ամենակարևորը, որ ուզում եմ մարդկանց ասել իմ ֆիլմերով… եկեք չվատնենք կյանքը ամեն վայրկյանի մեջ:

Ես ուրախանում եմ, երբ… աշխարհի որևէ անկյունում մի լավ բան է լինում:

Պետք է չդժգոհել, այլ… աշխատել:

Իսկ հիմա… ճիշտ ժամանակն է:

Ես Ջիվան Ավետիսյանն եմ, ես… այսքանը ու վերջ:))

Զրուցեց Շուշան Կարապետյանը

vivaronews.am



Նման նյութեր