Գլոբալ տաքացումը ջրով կծածկի ավելի քան 5 մլն մարդկանց տներ. գիտնականներ
Advertisement 1000 x 90

Գլոբալ տաքացումը ջրով կծածկի ավելի քան 5 մլն մարդկանց տներ. գիտնականներ

Երկիր մոլորակի ավելի քան հինգ միլիոն բնակիչներ մինչև 2100 թվականը կկորցնեն իրենց տունը ծովի մակարդակի բարձրացման պատճառով նույնիսկ այն դեպքում, եթե Փարիզի համաձայնագրերը կատարվեն, և մոլորակն ավելի տաքանա ընդամենը Ցելսիուսի 1,5 – 2 աստիճանով: Այդ մասին կլիմայագետները հայտարարել են Environmental Research Letters հանդեսում հրապարակված հոդվածում:

«Մենք սովորել ենք կարծել, թե Փարիզի համաձայնագիրը մեզ կփրկի գլոբալ տաքացման հետ կապված բոլոր խնդիրներից: Մեզ հաջողվել է ցույց տալ, որ նույնիսկ բոլոր պարտավորությունների ամբողջական կատարումը կհանգեցնի այն բանին, որ Երկրի ափամերձ շատ տարածաշրջանների բնակիչներ ստիպված կլինեն պայքարել ծովի մակարդակի աճի և հեղեղների հաճախացման դեմ»,- հայտարարել է Փրինսթոնի համալսարանի (ԱՄՆ) կլիմայագետ Դևիդ Ռասմուսենը: Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կախված է օդի միջին ջերմաստիճանից, սառցածածկույթի մակերեսից, գետերի հոսքի ծավալից և այլ կլիմայական պարամետրերից:

Այս բոլոր պարամետրերի վրա ազդում է կլիմայի փոփոխությունը, ինչի պատճառով կլիմայագետները և օվկիանագետները հետևում են ծովի մակարդակի տատանումներին: Այսպես, վերջին հարյուրամյակում Համաշխարհային օվկիանոսն «աճել է» 17 սանտիմետրով: Օվկիանոսի մակարդակի հետագա բարձրացումը կարող է դառնալ Եվրոպայում և աշխարհի այլ մասերում ափամերձ շրջանների ջրածածկման պատճառ և կարող է արագացնել կլիմայի փոփոխումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր