
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն հետևյալ զույգերը` «Բարսելոնա»-«Ռոմա», «Սևիլիա»-«Բավարիա», «Յուվենտուս»-«Ռեալ» և «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի»: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 3-4-ին, իսկ պատասխան հանդիպումները` 10-11-ին: