Մայամիում կամրջի փլվելու հետևանքով զոհվածների թիվը հասել է վեցի
Advertisement 1000 x 90

Մայամիում կամրջի փլվելու հետևանքով զոհվածների թիվը հասել է վեցի

Մայամիում (Ֆորիդայի նահանգ, ԱՄՆ) կամրջի փլվելու հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի: Այդ մասին հայտնել է Մայամի Դեյդի օկրուգի ոստիկանությունը: Ավելի վաղ նշվել էր չորս զոհվածների և ինը տուժածների մասին:

«Մենք կարող ենք հավաստել վեց մարդու մահը»,- ասված է Twitter-ում ոստիկանության էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կամրջի կառուցումն ավարտված չէր: 950 տոննա քաշով հատվածամասը հենարանների վրա է դրվել վերջերս՝ մարտի 10-ին: Ավելի քան 14 միլիոն դոլար արժողությամբ կամուրջը կոչված էր թեթևացնելու Ֆլորիդայի Միջազգային համալսարանի ուսանողների կյանքը՝ այն կապելով ուսանողական ավանի հետ: Այժմ նրանք հարկադրված են բուհ հասնել հատուկ ավտոբուսներով:

Համալսարանն ինքն է մասնակցել կամրջի նախագծմանը: Շինարարության ընթացքում օգտագործվել են արագ կառուցման մեթոդներ՝ մոդուլների միջոցով: Շինարարությունը պետք է ավարտվեր հաջորդ տարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր