Չեմպիոնների լիգային քառորդ եզրափակչի վիճակահանությունից հետո բուքմեյքերները որոշել են գլխավոր ֆավորիտներին:
Փորձագետները կարծում են, որ ամենաշատ հնարավորությունն ունի կատալոնական «Բարսելոնան»՝ 3.5 գործակից:
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ունի 4, Մյունխենի «Բավարիան»՝ 4.8, իսկ Մադրիդի «Ռեալը»՝ 5.5 գործակից:Նրանց հետևում են Թուրինի «Յուվենտուսը»՝9 և անգլիական «Լիվերպուլը»՝ 12: Իտալական «Ռոման» և իսպանական «Սևիլիան» ստացել են 61-ական գործակից:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 3-ին և 4-ին: