Հայաստանը կարող է գրավիչ դառնալ Վրաստանից «օրենքով գողերի» համար: Ըստ crimerussia.com-ի, այդպիսի եզրակացության է եկել իրավունքի դոկտոր, վրացի իրավաբան Գեորգի Կոյավան: Ըստ նրա, Հայաստանի քրեական օրենսգրքում չկա հոդված, որն արգելում է ինքնին «գողական աշխարհին» մասնակցությունը: Մինչդեռ Վրաստանում դու գո՞ղ ես հարցին միայն մեկ դրական պատասխանի համար մարդը կարող է դատապարտվել մինչև 10-ը տարվա, իսկ «գողական աշխարհին» պատկանելության համար՝ 5- 8 տարվա բանտարկության:
Այժմ քրեական առաջնորդները, որոնց մեծ մասը վրացիներ են, վախենում են Թբիլիսի ժամանել: Գեորգի Կոյավան նշել է, որ ինքը Հայաստանի իշխանություններին կոչ չի անում վերանայել երկրի քրեական օրենսգիրքը, սակայն առաջարկում է զգոն լինել: «Ի դեպ, «օրենքով գողերի» թվում շատ են հայկական ծագում ունեցող Վրաստանի քաղաքացիները»,- ասել է Կոյավան:
Նրա դիրքորոշումը պաշտպանում է նաև քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայան, նշելով, որ 2017թ. Թբիլիսիի քաղաքային դատարանը 20 քրեական գործ է քննել գողական աշխարհին պատկանելության հատկանիշներով, վեց դեպքում մեղադրյալներն արդարացվել են: