«Մանուշակ» մանկապարտեզում մանկահասակ երեխային պատանդ վերցրած տղամարդու մեղադրանքը լրացվել է
Advertisement 1000 x 90

«Մանուշակ» մանկապարտեզում մանկահասակ երեխային պատանդ վերցրած տղամարդու մեղադրանքը լրացվել է

«Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու և սպանության փորձի գործով մեղադրյալ Արգամ Հովիկյանի մեղադրանքը լրացվել է՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ապօրինի կերպով սառը զենք կրելու հոդվածներով:

Փաստինֆո-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ Արգամ Հովիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով,  ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով,  ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով։

Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արգամ Հովիկյանը իր նախկին կնոջ հետ անձնական խնդիրները պարզելու նպատակով գնացել է վերջինիս աշխատանքի վայր՝ «Մանուշակ» մանկապարտեզ և պահանջել է, որ նախկին կինը իր հետ առանձնազրույց ունենա, սակայն վերջինս մերժել է, իսկ Հովիկյանը այդ հանգամանքից զայրանալով իր մոտ գտնվող դանակով սպառանլով նախկին կնոջը՝ մազերից բռնել ու քարշ է տվել դեպի մանկապարտեզի դռան կողմը:

Կինը դիմադրել է, փորձել է դուրս պրծնել նրա ձեռքերից, սակայն այդ ընթացքում Հովիկյանը դանակով հարվածներ է հասցրել նրան: Այդ պահին նրանց է մոտեցել մանկապարտեզի տնօրենը ով հանդիսանում է նրա տատիկը և փորձել է օգնել, սակայն Հովիկյանը այս անգամ էլ դանակով հարվածել է տնօրենին:

Ի վերջո Արգամ Հովիկյանի նախկին կնոջը հաջողվում է դուրս պրծնել նրա ձեռքերից և փախչել, իսկ Հովիկյանն այդ ընթացքում պատանդ է վերցնում, մանկապարտեզի սաներից մեկին:
Ժամեր անց ոստիկանների օգնությամբ հնարավոր է լինում պատանդառած երեխային ազատել և Հովիկյանին վնասազերծել:

Նշենք նաև, որ դանակի հարվածների հետևանքով Հովիկյանի նախկին կինը վնասվածքներ է ստացել ենթածնոտային, պարանոցի, կրծքավանդակի, աջ դաստակի, ձախ ուսահոդի շրջաններում, իսկ նրա տատիկը պարանոցի և ականջի շրջանում:

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Արգամ Հովիկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:

Նախաքննության ավարտին՝ վարույթն իրականացնող մարմինը Հովիկյանին առաջադրված մեղադրանքը վերանայել է եւ գտել, որ նա իր նախկին կնոջն սպանելու մտադրություն չի ունեցել, ինչը չի կարելի ասել նրա տատու մասին։ Այսինքն՝ մեղադրանքն է առաջադրվել՝  նախկին կնոջ տատուն սպանելու փորձի, նախկին կնոջը՝ միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու, մանակահասակ երեխային պատանդ վերցնելու  եւ սառը զենք պահելու համար։