ԱՄՆ-ում 12-ամյա երեխան գողացել է մոր մեքենան և դրանով 120 կիլոմետր տարածություն անցել
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում 12-ամյա երեխան գողացել է մոր մեքենան և դրանով 120 կիլոմետր տարածություն անցել

ԱՄՆ Միսիսիպի նահանգի Նյու Օհաստա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 12-ամյա տղային, ով գողացել է մոր մեքենան և դրանով 120 կիլոմետր տարածություն անցել:

Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Ալաբամա նահանգի Մոբիլ շրջանում ծնողների հետ վեճից հետո անչափահասն առանց հարցնելու վերցրել է մեքենայի բանալիները և գնացել: Նա հատել է նահանգի սահմանը, հասել հարևան նահանգ և կանգնել է Նյու Օհաստայի բենզալցակայաններից մեկում` մեքենան լիցքավորելու համար:

Ոստիկանության աշխատակիցները զարմացել են, որ տղան կարողացել է այդքան հեռու գնալ առանց մեքենան վնասելու: «Տպավորված եմ, որ նա 12 տարեկանում կարողացել է Բոբիլից այստեղ հասնել: Դա մեքենայով երկուսուկես ժամվա ճանապարհ է»,- ասել է շրջանի շերիֆ Փերի Միտչ Նոուբելզը:

Իրավապահները հույս են հայտնել, որ ծնողները կպատժեն երեխային նրա արարքի համար: Դեռևս հայտնի չէ` երեխայի արարքը իրավական հետևանքներ կունենա՞, թե ոչ:



Նման նյութեր